Տիկին Ռևազյանին փոխանցեք, որ ունենք 2 փակ ցամաքային սահման, չունենք ծովային ելք, ու սեփական ավիացիա ունենալն առնվազն անհրաժեշտություն է


13:35 , 17 հոկտեմբեր, 2019

Ամբողջ համացանցը ողողված է «սիրուն աղջկա հաջողություններով»:

Ժողովուրդ ջան, ձեր «էժանով Եվրոպա», «Կոֆե՞, Հռո՞մ»-ը մի պուճուրիկ կտրեմ:

Դեռ ոչ վաղ 2015-ին Սերժ Սարգսյանի առաջ Ryanair-ը դրել էր (նույն) պայմանը, համաձայն որի՝ երկիրն իր վրա պետք է վերցներ ծախսեր, որոնք օդանավակայանին պիտի մուծեին: Տվյալ պարագայում այդ ծախսերը ոչ Տաթևիկ Ռևազյանն է իր վրա վերցրել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը, այլ այդ ծախսերը մնալու են ՀՀ բյուջեի վրա: Իսկ արժի՞: Ժամանակը ցույց կտա:

Այդ բանակցությունները Ռևազյանը չի սկսել ու սա գրանցել որպես «մեծ ձեռքբերում», ես չէի շտապի որակել:
Սրա փոխարեն երևի արժի մտածել սեփական ավիացիա ունենալու մասին՝ հաշվի առնելով ՀՀ աշխարահագրական դիրքը, տարածաշրջանային մարտահրավերները:

Եթե տիկին Ռևազյանը տեղյակ չէ, փոխանցեք, որ մենք ունենք 2 փակ ցամաքային սահման, չունենք ծովային ելք, ու մեզ համար սեփական ավիացիա ունենալն առնվազն անհրաժեշտություն է:

#փորովքաչալ #weneedyou