Իդեալական արևայրուք


14:52 , 3 հուլիս, 2013

Արևն, ինչ խոսք, լավ է և օգտակար, բայց ամռան այս տապին արևից պաշտպանվելը դարձել է գերխնդիր: Սևանը հաճելի վայր է պատսպարվելու համար, բայց հաճախ չտիրապետելով ջրային էթիկային ու չիմանալով ջրից օգտվելու կանոնները` դառնում ենք նույն ցանկալի արևայրուքի զոհն, ու ցանկալի գեղեցկությունը փոխարինվում է տհաճ ու ցավոտ այրվածքներով: Ահա այս ամենից խուսափելու մի քանի կարևոր նախադրյալներ, ինչը Ձեր իսկ հանգիստը կդարձնի անվտանգ ու իսկապես գեղեցիկ:


1 Նախ պետք է հիշել, որ արևայրուք պետք է ընդունել օրվա որոշակի ժամերի, երբ արևի ճառագայթները քիչ ինտենսիվ են: Ջրում պետք է մնալ առավոտյան 9-11 և երեկոյան 18-20:

2 Հաճախ կարծում են, թե ջրում մնալը պաշտպանում է արևից: Ո՛չ, այն փրկություն չէ և ավելին` ջուրը ռեակտիվ ազդեցություն ունի, և ջրում երկար մնալը հանգեցնում է այրվածքներ ստանալուն:

3 Ջրից դուրս գալիս պետք է պարտադիր չորացնել մաշկի վրայի ջրի կաթիլներն ամբողջությամբ:

4 Անհրաժեշտ է կրել բաց գույնի լողազգեստ, իսկ ավելի նախընտրելի գույնը սպիտակն է:

5 Դեմքը պաշտպանելու լավագույն միջոցը գլխարկ և մուգ ապակիներով ակնոցներ կրելն է (նախընտրելի է սև):

6 Մաշկին պետք է ադապտացնել արևի ճառագայթներին աստիճանաբար: Ծովում մնալու առաջին օրերին պետք է արևայրուք ընդունել սկսած 10 րոպեից և քիչ-քիչ ավելացնել, մինչև մաշկը կհարմարվի նոր վիճակին: Պարտադիր է պաշտպանիչ քսուքների օգտագործումը: Նախընտրելի է օգտագործել SPF քսուքները:


7 Նրանց, ովքեր ունեն առավել բաց մաշկ, իդեալական արևայրուքի համար անհրաժեշտ է ավելի բարձր տոնայնության քսուք, իսկ առավել մուգ մաշկ ունեցողներին` հակառակը, ավելի ցածր տոնայնության:

8 Խստիվ արգելվում է ծովում (և հատկապես Սևանում) ջրում մնալ 12-6-ը:

Այլապես մեր` այնքան սպասված հաճելի ժամանցը կարող է փոխվել ուշաթափության և ուղեկցվել այրվածքներով: