Կապանում տունը մնացել է սողանքի տակ. ներսում ծեր ամուսիններ են, չգիտենք՝ ողջ են, թե ոչ. Ցոլակյան


12:33 , 17 հոկտեմբեր, 2019

News.am-ը գրում է.

Կապանում առավոտյան սողանքի հետեւանքով փլուզում է  տեղի ունեցել. խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այդ տունը, որի մեջ ծեր ամուսիններ կան: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են: Թե այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի: Ասացին՝ շարժվող սողանք է, կարող է էլի մի քիչ գա, դրա համար տրակտորով դիմացը մաքրում են»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: