Հավելյալ վճարումներով կարելի է մյուս ծառայությունները ստանալ՝ սնունդ, ուղեբեռ. Տ. Ավինյանը՝ նոր ավիաընկերության մասին


12:05 , 17 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական ավիացիայի համար կարևոր իրադարձություն է եղել, և Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերությունը աշխատելու է Հայաստանում:

Նա նշեց, որ ստացվում է, որ, օրինակ՝ Երևանից Հռոմ 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել: «Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից տոմսեր կային վաճառքի»,-ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռևս չորս ուղղությամբ թռիչքներ կան: «Գնային քաղաքականությունը հենց միտված է նրան, որ հնարավորինս էժան գներ առաջարկի և հասանելի լինի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: