Չկա ռացիոնալ մարդ, ով կարող է ասել, որ դա այդպես չէ. Արթուր Ղազինյանը` Միքայել Մինասյանի հոդվածի մասին


23:02 , 16 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը ոչ միայն կիսում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, այլ նաև գտնում է, որ բոլոր ռացիոնալ մտածողների հայտարարություններում այդ մտահոգությունը կարմիր թելով անցնում է:

«Չկա ռացիոնալ մարդ, ով կարող է ասել, որ դա այդպես չէ, չկա մեկը, ով իրականում մտածում է պետության և պետականության, պետական ազգային ինստիտուտների արդյունավետ գործունեության, վստահության, կանխատեսելի քաղաքականության մասին և հակառակը ասի»,-ասաց նա:

Արթուր Ղազինյանը նշեց, որ այս պահին, կարծես թե, ոչ այդքան տեսանելի գործընթաց է ընթանում` նոր քաղաքական կենտրոնի ձևավորման առումով: «Դա հների և նորերի այլընտրանքի ապագայի քաղաքականությունն է, և այդ պետականակենտրոնության գաղափարը օրեցօր դառնում է առավել ակտուալ և ավելի ընկալելի: Հետևաբար ցանկացած օժանդակություն և ցանկացած լրացում այս գործընթացին ի վերջո ուժեղացնելու է պետության և պետականության դիրքերը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ