Գիշերային ակումբում կինը հանել է իր կրծկալը և դրանով ծեծի ենթարկել անվտանգության աշխատակցին (Video)


03:06 , 17 հոկտեմբեր, 2019

Բելառուսական Պրինսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում անվտանգության աշխատակիցը սպորտային հագուստ կրելու պատճառով մի կնոջ թույլ չի տվել, որ նա բարձրանա պարահրապարակ։ Կինն առանց երկար մտածելու հանել է իր կրծկալը և դրանով հարվածներ հասցրել անվտանգության աշխատակցին։ Նա հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ սպառնացել են, որ ոստիկանություն կկանչեն։