Էլթոն Ջոնը պատմել է հոր հետ ունեցած հակասությունների և թմրամիջոցներից կախվածության մասին


23:40 , 16 հոկտեմբեր, 2019

Վաճառքի է հանվել բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ինքնակենսագրությանը՝ «Ես» վերնագրով: Գիրքը բացահայտում է երաժշտի՝ հոր հետ ունեցած դժվար հարաբերությունների մանրամասները, ինչպես նաև խոսվում է թմրամոլությունը հաղթահարելու փորձի մասին:

Ըստ Էլթոն Ջոնի՝ ինքը ոչ մի հուզական կապ չի ունեցել իր հոր՝ բրիտանական օդուժի սպա Սթենլի Դուայթի հետ, որը երբեք չի եղել իր համերգներին և չի ընդունել իր ապրելակերպը: Գրքում երաժիշտը խոստովանել է, որ իր ամբողջ կարիերան մասամբ փորձ է եղել «հայրիկիս ցույց տաուլ, որ ես իսկապես ես եմ»:

Էլթոն Ջոնը նաև նշում է, որ հայրը կոպիտ է եղել իր հետ և վրդովվում էր ամենասովորական բաներից: «Ես խնդիրներ էի ունենում, նույնիսկ եթե նեխուր ուտեի, ինչպես ասվում է, սխալ ձևով։ Ճիշտն այն էր, որ ուտեի այնպես, որ ձայն չլսվեր»,- գրում է երաժիշտը: Նա հիշում է, որ մի օր հայրը ապտակել է իրեն, քանի որ «սխալ» է հանել իր դպրոցական բաճկոնը:

1970-ին «Քո երգը» երգի համաշխարհային հաղթարշավից հետո Էլթոն Ջոնը հայտնվեց փառքի, փողի և դրա հետ կապված բոլոր գայթակղությունների շրջապտույտում։ Երաժիշտը կախվածություն ուներ թմրանյութերից և ալկոհոլից, որոնք սկսեցին ոչնչացնել նրա կյանքը: Նա կարողացավ ազատվել իր կախվածությունից կլինիկայում վերականգնողական կուրսից հետո, որտեղ նա ստիպված էր գործ ունենալ համաշխարհային աստղի համար անսովոր պայմանների հետ. նա ստիպված էր մաքրել զուգարանները, լվանալ իրերը և լվանալ սենյակը այլ հիվանդների հետ:

Երաժշտի խոսքով՝ ինքնակենսագրական այս գիրքը գրել է իր երեխաների համար, որպեսզի նրանք իմանան, որ իրենց հայրը ազնիվ է եղել և կարողացել է իր կյանքում մի քանի անգամ ընկնելուց հետո այնուամենայնիվ ինչ-որ բան անել։