Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը 7 ժամով կդադարեցվի


16:54 , 16 հոկտեմբեր, 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը:   

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: