Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա


16:36 , 16 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Սիրիական բանակի ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են Ռաքքա քաղաք և այնտեղ տեղակայել իրենց դիտակետերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

2014 թվականին Ռաքքան գրավվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից և փաստացի դարձել էր նրանց հենակետը:

2017 թվականի հոկտեմբերին բազմամսյա ռազմական գործողությունների արդյունքում քրդական ինքնապաշտպանության ջոկատներ ներառող «Սիրիական ժողովրդավարական ուժերը» միջազգային կոալիցիայի օդուժի օգնությամբ ազատագրել էին քաղաքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: