Ինչու էին ԽՍՀՄ-ում մարդիկ պատերին գորգեր ամրացնում


20:30 , 16 հոկտեմբեր, 2019

Խորհրդային տարիներին շատ տներում տարածված էր պատերին գորգ կախելու սովորույթը։ Համարվում էր, որ պատերի նման «զարդարումը» խորհրդանշում է ընտանիքի ունեցվածքն ու դիրքը։ Ամենահայտնին արտասահմանյան գորգերն էին, սակայն երբեմն դրանց փոխարինում էին Թուրքմենստանից, Վրաստանից բերված գորգերը։ Այնուամենայնիվ, գորգ ձեռք բերելու համար հարկավոր էր խանութների երկար հերթերում սպասել կամ ծանոթի միջոցով կազմակերպել ձեռքբերման գործընթացը։

Իրականում գորգերի առկայությունը ոչ միայն խորհրդանշում էր ընտանիքի կարողությունը։ Դրանք այլ գործառույթներ ևս ունեին։ ԽՍՀՄ-ում պատի պաստառները շատ թանկ արժեին և դժվար էին ձեռք բերվում։ Դրա պատճառով տներում հաճախ պատերին կահույք էին հենում՝ պաստառապատելու փոխարեն։

Գորգերը նաև ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ դեր ունեին, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր մահճակալի հետևում աշխատում էին գորգ փակցնել։

Այս ամենից ելնելով՝ գորգերը լավ ու թանկարժեք նվերներ էին համարվում և երբեմն փոխանցվում էին ժառանգաբար։

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ինտերիերի այս օբյեկտը դադարեց նորաձև համարվելուց։ Արդեն մատչելի և բազմազան պաստառները դրանց փոխարինելու եկան։ Սակայն գորգերի գները շարունակեցին բարձր մնալ, քանի որ դրանք պատրաստվում էին բնական հումքից, ինչպես նաև դրանք խնամելը շատ բարդ էր։

Այսօր պատերին ամրացված գորգերը շատերն անճաշակության դրսևորում են համարում, սակայն, չնայած դրան, դրանք կարծես թե նորաձևություն են մտնում։ Ժամանակակից գորգերը պատրաստվում են սինթետիկ թելերից, շնորհիվ ինչի դրանք մաքրելը փոշեծծիչի միջոցով հնարավոր ու հեշտ է։