Ծիածանե երկվորյակներ. ի՞նչ տեսք ունեն Բիգս երկվորյակ քույրիկները (Photo)


19:30 , 16 հոկտեմբեր, 2019

Շատերը չեն կարողանում հավատալ, որ այս նուրբ աղջիկները երկվորյակներ են, սակայն ամեն տարի նրանք ավելի են նմանվում իրար:

Մարսին ունի ավելի բաց մաշկ ու վարսեր, որոնք ժառանգել է մորից, իսկ Միլին հորից ժառանգել է մուգ վարսերն ու մաշկը: Նրանց հայրը Ճամայկայից է:

Նրանց մայրը՝ Ամանդան, աղջիկներին անվանում է ծիածանի երկվորյակներ, և նա իսկապես ճիշտ է: 

Անցյալ տարի շատ հայտնի ամսագիր National Geographic-ը թողարկեց աղջիկների լուսանկարները՝ ասելով, որ նրանք ստիպում են մարդկանց ազգերի միջև խտրականություն չդնել:


Զարմանալին այն է, որ աղջիկները կարծում են, որ իրար նման չեն: Երբ նրանց հարցրել են, թե ինչպե՞ս և ինչո՞վ են տարբերվում, նշել են, որ իրենց բնավորությունն ու ճաշակը տարբեր են:

«Միլին հավանում է վարդագույնը, իսկ ինձ դա բացարձակ դուր չի գալիս»,- ասում է Մարսին: