Ոստիկանության համար կապ չունի, թե ովքեր են իշխանության գլխին. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան


14:48 , 16 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Tert.am-ի այն հարցին, թե կոնկրետ ոստիկանությունում հայեցակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկումներում ի՞նչ շոշափելի փոփոխությունների մասին է խոսվում, պատասխանեց.

«Ոստիկանությունն այսօր գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում, բավականին մեծ խնդիրներ կան ոստիկանության առաջ, որոնք նա պետք է լուծի: Սակայն ոստիկանությունն անհրաժեշտ գործիքակազմ չունի: Ներկայումս գործուն միջոցներ են իրականացվում այս ուղղությամբ, ունենք ոստիկանության նոր պետ, կադրային որոշակի տեղաշարժեր կան»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: