«Այն տղամարդը, ով չի խմում, չի ծխում ու չի հետաքրքրվում կանանցով, կա՛մ հիվանդ է, կա՛մ ատում է ամբողջ աշխարհը». Բուլգակովի՝ սիրտը տակնուվրա անող 15 մտքերը, որոնք պետք է կարդա յուրաքանչյուրը


18:30 , 16 հոկտեմբեր, 2019

Բուլգակով. սև մտքերով ու այդ մտքերով մարդկանց ամեն կերպ փիլիսոփայել ստիպող այս գրողն իր ձեռագրով մնաց պատմության մեջ։ Նա կարողացավ հասնել նրան, որ իր ստեղծագործությունները մինչև օրս մտածելու ու խորհելու տեղիք են տալիս։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 15 մտքերին, որոնք անհնար է, որ տակնուվրա չանեն կարդացողի սիրտը։ 

1. Երբեք ոչինչ մի խնդրեք ոչ ոքից, հատկապես նրանցից, ովքեր ձեզնից ուժեղ են։ 

2. Նա, ով սիրում է, պետք է կիսի նրա տանջանքները, ում սիրում է։ 

3. Հասցնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում։ 

4. Աշխարհում երկու հզոր ուժ գոյություն ունի՝ գրականությունն ու փողը։ 

5. Չար մարդիկ աշխարհում չկան, կան միայն մարդիկ, ովքեր դժբախտ են։ 

6. Այո՛, մարդը մահկանացու է, բայց դրանում չէ դժբախտությունը։ Դժբախտությունն այն է, որ մարդը կարող է մահանալ անսպասելի։ 

7. Երբեք ոչ ոքի իր հագած կոստյումով մի՛ չափեք, որովհետև դուք կարող եք սխալվել, այն էլ՝ ահավոր սխալվել։ 

8. Մենք կարող ենք տարբեր լեզուներով խոսել, բայց դրանից չի փոխվի այն առարկան, որի մասին խոսում ենք։ 

9. Ո՞վ է ասում, որ չկա իսկական, հավատարիմ սեր. նրա լեզուն ուղղակի պետք է կտրել և վերջ։ 

10. Աշխարհի ամենահամառ երևույթը փաստն է։ 

11. Լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, բայց աչքերը՝ երբեք։ 

12. Ասում են՝ փողը խանգարում է լինել գրավիչ, բայց արի ու տես, որ մենք բոլորս փող չունենք ու բոլորս էլ գրավիչ ենք։ 

13. Այն տղամարդը, ով չի խմում, չի ծխում ու չի հետաքրքրվում կանանցով, կա՛մ հիվանդ է, կա՛մ ատում է ամբողջ աշխարհը։ 

14. Երբեք հանցագործության մի՛ գործեք։ Թույլ տվեք, որ ձեր ձեռքերը մինչև խոր ծերություն մաքուր մնան։ 

15. Ինքներդ էլ գիտեք, որ մեր օրերում մարդն, ով չունի փաստաթղթեր, ուղղակի իրավունք չունի ապրելու։