Սիրիայի խնդրի շուրջ անհրաժեշտ է բանակցել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար


13:36 , 16 հոկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

Արեւմուտքը եւ Ֆրանսիան Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար պետք է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի ու արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում։

«Անհրաժեշտ է բանակցություններ վարել Պուտինի հետ, որովհետեւ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ ընդհանուր շահեր ունի Սիրիայի այդ (արեւելյան) մասում»,-ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: