Tert.am-ը գրում է.
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերություն «Պոբեդա»-ն ձմեռային չվացուցակում (հոկտեմբերի 28-ից) 25 եվրոյով բարձրացնում է արտասահմանյան օդանավակայաններից Ռուսաստան կատարվող թռիչքների տոմսերի գինը: Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը:
«Ավիաընկերության մեկ ուղղությամբ միջազգային տոմսի միջին արժեքն անցյալ ձմեռային չվացուցակում եղել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ այս տարի տոմսերի գինը բարձրանում է միջինը 40%-ով»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան:
Տոմսերի գնի թանկացումը պայմանավորված է Մոսկվայի քաղաքային դատարանի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, ըստ որի ավիաընկերությանն արգելվել է արտասահմանյան օդանավակայաններում ուղևորների գրանցման համար 25 եվրո գանձել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: