Երբ ոստիկան սպանածները չեն դատապարտվում, այլ ազատ են արձակվում, կուսակցություն ստեղծում, դա փոխում է ընկալումները ոստիկանի մասին


12:49 , 16 հոկտեմբեր, 2019
Երբ ՊՊԾ գնդի վրա հարձակում կատարած ու ոստիկան սպանածները ոչ միայն չեն դատապարտվում, այլ ազատ են արձակվում ու արդարացվում, կուսակցություն են ստեղծում ու հերոսացման ձգտում, դա սկսում է փոխել հասարակության ընկալումները ոստիկանի և ոստիկան սպանածի մասին։ Ոստիկանն այլևս թիրախ է։ Եվ սա պետության թուլության նշան է։ Թուլություն, որը կբերի պետության կազմաքանդման։ Եվ դրա պատասխանատվության կրողը ներկայիս իշխանությունն է։