13:55 , 3 հուլիս, 20131in.am-ը գրել է.
Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պայմանագիր ստորագրելուն:
CNN-ի թղթակից Տանկրեդի Պալմերին հայտարարել է, որ Մխիթարյանը մերժել է «Լիվերպուլ»-ի և «Տոտենհեմ»-ի առաջարկներն ու պատրաստվում է մեկնել Գերմանիա:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ «Բորուսիա»-ն պատրաստ է 27 մլն եվրո վճարել Մխիթարյանի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Մխիթարյանը համաձայնության էր եկել «Լիվերպուլ»-ի հետ: Այսպիսով՝ Հենրիխի տրանսֆերի հետ կապված անորոշությունը շարունակվում է: