ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սատարել է Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի կողմից վիզաներ չտրամադրելու հարցում


10:51 , 16 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է Մոսկվայի դիրքորոշումը ռուս դիվանագետներին ամերիկյան վիզաներ չտրամադրելու հարցի վերաբերյալ, որոնք պետք է մասնակցեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։ Այս մասին լրագրողներին ասել էՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպան Գենադի Կուզմինը։

Նախօրեին ՄԱԿ-ում տեղի ունեցած ՄԱԿ-ի կենտրոնակայանի հյուրընկալող պետության հետ հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է այս հարցը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

«Մենք կարողացանք համոզել մի շարք պետությունների, որ մենք ճիշտ դիրքերում ենք, մեր պահանջները արդար են, որ ընդունող պետությունը չի կատարում շտաբային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները», - ասել է Կուզմինն ու հավելել, որ մի հայտարարություն էր արվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից, որը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: