Tert.am-ը գրում է.
Ծրագրային ապահովում արտադրող ABBYY ռուսական հայտնի ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, հայազգի (հայրը՝ չինացի, մայրը՝ հայ) գործարար Դավիթ Յանն ընդգրկվել է Forbes Russia պարբերականի տնօրենների խորհրդի կազմում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նոր պաշտոնում նա կզբաղվի պարբերականի թվային ձևափոխությամբ: «Ժամանակակից լրատվամիջոցները փոփոխվում են թվային դարաշրջանի պահանջներին համապատասխան. տեղեկության հաղորդման նոր ալիքներ են հայտնվում, բովանդակության ներկայացման նոր մոդել: Ուրախ եմ ընդունել Forbes-ի՝ տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը, որպեսզի մասնակցեմ նոր նախագծերի և ձևաչափերի մշակմանը, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք այնքան կարևոր են իսկապես հաջողակ բիզնեսի համար»,- ասել է գործարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։