Space X-ը նախատեսում է 42 հազար արբանյակ դուրս բերել տիեզերք


05:49 , 16 հոկտեմբեր, 2019

Իլոն Մասկի Space X ընկերությունը պատրաստվում է մի քանի տասնյակհազարավոր Starlink կապի արբանյակներ դուրս բերել տիեզերք, հաղորդում է spacenews.com-ը:

Նշվում է, որ խոսքը 42 հազար արբանյակի մասին է, ինչը 5 անգամ ավելին է, քան 1957թ.-ից ի վեր աշխարհի բոլոր երկրների կողմից արձակվածները:

Հստակեցվում է, որ Space X-ը ITU էլեկտրակապի միջազգային միություն է դիմել լրացուցիչ 30 հազար արբանյակների համար հաճախականություն տրամադրելու խնդրանքով: Ընկերությունն արդեն 12 հազար երկնային մարմին տեղադրելու թույլտվություն է ստացել: