Ճապոնիայի ոստիկանությունը նախազգուշացնում է դռների սովորական դիտանցքների թաքնված սպառնալիքի մասին


03:46 , 16 հոկտեմբեր, 2019

Դռների դիտանցքները, որոնք նախատեսված են բնակարանի սեփականատերերին պաշտպանելու համար, իրականում թաքնված սպառնալիք են պարունակում:

Այս մասին, վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանությանը, հայտնում է ճապոնական ազգային The Mainichi օրաթերթը:

Դռների դասական դիտանցքները չարագործներին թույլ են տալիս հետևել բնակարանի ներսում գտնվողներին: Համապատասխան ցուցումները, բացատրում է Ճապոնիայի ոստիկանությունը, ազատորեն հասանելի են համացանցում, օրինակ, YouTube տեսահոսթինգում:

Հետևել ոչինչ չկասկածող բնակիչներին հնարավոր է, օրինակ, սովորական մոնոկուլյարի միջոցով, հաղորդում է The Mainichi-ն:

Անհրաժեշտ է դիտանցքը փակել բնակարանի ներսի կողմից, խորհուրդ է տալիս ճապոնական ազգային օրաթերթը: