Փենսը կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների․ AFP


00:17 , 16 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը «24 ժամվա ընթացքում» կմեկնի Թուրքիա, որպեսզի փորձի պայմանավորվել քրդական ստորաբաժանումների և թուրք զինվորականների միջև Սիրիայի հյուսիս-արևելքում կրակի դադարեցման մասին, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում իր աղբյուրին։

«Մեր առաջնահերթ խնդիրը մեր դիվանագիտությունը գործի դնելն է, որպեսզի փորձենք հասնել կրակի դադարեցմանը և իրավիճակը վերահսկողության տակ պահենք»,- մեջբերում է գործակալությունը բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյային, որը ցանկացել է անհայտ մնալ։

Նշվում է, որ Փենսին կուղեկցեն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։