Յերոն կարող է ազգային հավաքական գլխավորել


23:53 , 15 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է․

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդո Յերոն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ 

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը Յերոն կարող է գլխավորել Էկվադորի ազգային հավաքականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 51-ամյա մասնագետը արդեն իսկ նախնական բանակցություններ է վարել ընտրանու ներկայացուցիչների հետ։ 

Մարզչական կարիերայի ընթացքում Յերոն գլխավոր մարզչի օգնական է աշխատել Մադրիդի «Ռեալում», մարզել է «Ռեալ Օվիեդոն» և ղեկավարել է Իսպանիայի հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընթացքում։ 

Յերոյի գլխավորությամբ իսպանացիները Մունդիալում հասան 1/8 եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեցին Ռուսաստանին։