Լուկաշենկոն հանձնարարել է խորհրդարանական ընտրությունները Բելառուսում անցկացնել որպես տոն


22:06 , 15 հոկտեմբեր, 2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին հորդորել է հիշել, որ երկրում ընտրությունները միշտ անցկացվել են որպես տոն, և հանձնարարել է համապատասխանաբար քարոզարշավ կազմակերպել խորհրդարանական ընտրությունների համար։

Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս հայտարարությունն արվել է նախագահի կողմից կադրային խնդիրների քննարկման ընթացքում: Մասնավորապես, պետության ղեկավարը համաձայնել է տեղական իշխանությունների մի շարք ղեկավարների նշանակմանը:

Նախագահն ասել է, որ չի կարելի «ցույց տալ սեփական անկազմակերպվածությունը»: «Ընտրությունները միշտ տոն են եղել Բելառուսում: Մենք պետք է կազմակերպենք այս գործընթացը որպես տոն, բայց մի մոռացեք, որ սրանք ընտրություններ են, որ մենք ընտրում ենք ներկայացուցիչներ խորհրդարանում», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի (Ներկայացուցիչների պալատի) ընտրությունները նշանակված են նոյեմբերի 17-ին: