Ոչ մի շանս․ Ֆինլանդիան խոշոր հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին


21:55 , 15 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է․

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ֆինլանդիայի ընտրանուն։ 

Մեր ընտրանին պարտվեց 0-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ֆրեդրիկ Յենսենը։ Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց ֆինների առաջատար Տեեմու Պուկին՝ գրավելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը 61-րդ և 88-րդ րոպեներին։