Հսկայական զբոսանավն անցել է 24 մետր լայնություն ունեցող ջրանցքով և անմոռանալի զգացողություններ պարգևել զբոսաշրջիկներին (Video, Photo)


07:09 , 16 հոկտեմբեր, 2019

1200 ուղևոր ունեցող 196-մետրանոց MS Braemar զբոսանավն անմոռանալի զգացողություններ է պարգևել ուղևորներին։ Նավը բառացիորեն խցկվել է Հունաստանի Կորնիֆյան ջրանցքի մեջ։ Զբոսանավը, որի լայնությունը 22 մետր է, անցել է 24 մետր լայնություն ունեցող ջրանցքով։ Նավի ընթացքը ջրանցքով անվտանգ դարձնելու համար օգնության է եկել նաև հատուկ քարշակ։