Պետական լեզուն ոտնահարողը գլուխը պատով է տալիս, այդպիսի մտածողություն ունեցողն ազգի դավաճան է. Լավրենտի Միրզոյան


18:33 , 15 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Հայկական կրթության հիմքն ազգային դպրոցն է, իսկ ազգային դպրոցն առանց հայոց լեզվի և հայ գրականության գոյություն ունենալ չի կարող։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց լեզվաբան Լավրենտի Միրզոյանն՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության որոշմանը, որի համաձայն բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

«Ով այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, գլուխը պատով է տալիս, այդպիսի մտածողություն ունեցողն ազգի դավաճան է, թշնամի։ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, և հայարենի ուսուցումը պարտադիր է հանրակրթության և բուհական կրթության ոլորտներում։ Հայոց լեզուն պարտադիր է՝ նախակրթարանից մինչև բարձրագույն ուսումնական հատատություն», - ասաց մեր զրուցակիցը՝ պատրաստակամություն հայտնելով իր դժգոհությունը բարձրաձայնել ընդհուպ նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ։

Լավրենտի Միրզոյանի խոսքով՝ բուհերում հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը ոչ պարտադիր հիմունքներով դասավանդելու հարցը պետք է հանրային լայն քննարկման դրվի, ոչ թե նախարարության կողմից միանգամից ներդրվի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ