Աղջիկը կես տարի ընկերոջից թաքցրել է իր ճաղատությունը


17:19 , 15 հոկտեմբեր, 2019

Աղջիկը կես տարի ընկերոջից թաքցրել է իր ճաղատ լինելը՝ քնելով կեղծամով, հայտնում է Mirror-ը:

Ամերիկյան Նյու Յորքի բնակչուհի 24-ամյա Էբի Էնդրյուն հազվադեպ հիվանդության պատճառով երկու տարեկան հասակում սկսել է կորցնել մազերը: Օջախային ալոպեցիայի պատճառով ամերիկուհին զրկվել է գլխի գրեթե ամբողջ մազածածկույթից:

Էնդրյուն երկար ժամանակ տնից դուրս չի եկել, իսկ ժամանակի ընթացքում սկսել է կեղծամ կրել: Դպրոցական տարիներին նա կեղծամը փոխել է միայն ամռանը, քանի որ այդպես հնարավոր էր բացատրել սանրվածքի փոփոխությունը:

Ընկերոջ հետ ծանոթության առաջին վեց ամսվա ընթացքում աղջիկը քնել է կեղծամով, որպեսզի տղան չնկատի նրա ճաղատությունը:

Ինչ-որ պահի Էնդրյուն որոշել է խոստովանել ընկերոջն իր հիվանդության մասին: Բացի այդ՝ նա համացանցում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով «իր իրական արտաքինը»:

Ամերիկուհին հաղորդել է, որ տղային չի վախեցրել իր ճաղատությունը, իսկ ցանցում նրան գրել են, որ «կյանքը շատ կարճ է մազերի համար անհանգստանալու համար»: