Ֆինլանդիայի կառավարությունն Ուիլյամին ու Քեյթին պահպանակներ է նվիրել


13:26 , 3 հուլիս, 2013

1in.am-ը գրել է.

Ֆինլանդիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին ու Քեմբրիջի դքսուհի Քեյթին անսովոր նվեր է արել՝ նրանց ուղարկելով պահպանակներ, գրում է The Daily Mirror-ը: 

Ինչպես նշում է թերթը, դրանք եղել են Քեյթին ու Ուիլյամին ընտանիքի համալրման կապակցությամբ ուղարկված նվերների թվում: 

Նվերն արքայազնին ու նրա կնոջը փոխանցել է ֆիննական սոցիալական անվտանգության Kela ծառայությունը: 

Նրանց նվիրել են նաև դանիական ձմեռային կոմբինեզոն, սրբիչներ, սանր ու այլ մանկական իրեր: «Մենք ուրախ էինք ստանալ այդքան բարի նվերներ Ֆինլանդիայի կառավարությունից: Վստահ եմ, որ արքայազնին ու դքսուհուն հետաքրքիր կլինի ծանոթանալ բոլոր նվերների հետ»,- հայտարարել է Քենինգսթոնյան պալատի մամլո քարտուղարը: 

Պարբերականը հիշեցնում է, որ նման հավաքածուներ են շնորհվում Ֆինլանդիայի բոլոր հղի կանանց: