Գինեսի ռեկորդներ, որոնք երբեք ու ոչ ոք չի կարողանա անցնել


22:45 , 15 հոկտեմբեր, 2019

Թվում է՝ այն բանից հետո, երբ 1955թ. հայտնի դարձավ Գինեսի ռեկորդների գիրքը, մարդիկ սկսեցին ամեն գնով փորձել անցնել դրանցում սահմանված ռեկորդները, որոնք զարմանք ու երբեմն անգամ վախ են առաջացնում։

5221 անգամ անընդմեջ գնդակը հայտնվել է զամբյուղում

Թեդ Սեյնթ Մարտինը երբեք բասկետբոլ չէր խաղացել, անգամ՝ քոլեջում, սակայն ողջ կյանքի ընթաքում կարողացել է ճշգրտորեն գնդակը զամբյուղի մեջ նետել։ Նա սկզբում՝ 1975թ., անցել է Հարոլդ Լևիտի ռեկորդը՝ 499 գնդակ՝ նետելով 739 գնդակ։ Իսկ 75 տարեկանում Թեդը նոր ռեկորդ է սահմանել՝ 5221 նետում։

Կայծակը նույն մարդուն հարվածել է 7 անգամ

Ռոյ Սալիվանն ամերիկյան Շենադոա ազգային պարկում որպես պահակ էր աշխատում։ Նրա կյանքում ոչ մի արտասովոր դեպք չէր գրանցվել, սակայն 1942-1977թթ. ընթացքում կայծակը տղամարդուն 7 անգամ հարվածեց, ինչը պաշտոնապես գրանցվել էր և հաստատվել պարկի բժշկի կողմից։ Սալիվանը դեռ մանկուց «ձգել է» կայծակին։ Ավելի ուշ նա հայտնել է, որ փոքր հասակում, երբ հոր հետ խոտ հնձելիս է եղել, կայծակը հարվածել է նաև իր գերանդուն։

Զկրտոցի նոպա, որը տևել է 68 տարի

Չարլզ Օսբորնի հետ 28 տարեկանում տարօրինակ դեպք գրանցվեց. նա բարձրացրեց 159 կգ քաշ ունեցող խոզի դին և ընկավ։ Թվում էր՝ ոչ մի արտասովոր բան չկա, միայն թե դրանից անմիջապես հետո Չարլզի մոտ սկսվեց զկրտոցի նոպա, որը շարունակվեց 68 տարի։ Այն չէր խանգարում տղամարդուն սովորական կենսակերպ վարել։ Չարլզը երկու անգամ ամուսնացել է և ունեցել 8 երեխա։ Զկրտոցը հանկարծակիորեն ընդհատվեց 1990 թ., սակայն Օսբորնը չհասցրեց այն վայելել, քանի որ մի քանի ամիս անց մահացավ։ Հաշվարկվել է, որ Չարլզ Օսբորնը զկրտացել է շուրջ 595 միլիոն անգամ։

Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը 30 անգամ պլատինե անվանակարգի է արժանացել

Փոփ-արքայի ամենահայտնի ալբոմը՝ Thriller-ը, որում ներառված են այնպիսի հիթեր, ինչպիսիք են Beat It, Billie Jean, Thriller-ը, նախորդ տարվա դեկտեմբերին պլատինե կոչվեց ռեկորդային 30-րդ անգամ։

Ֆուտբոլային մաքուր հաշիվ՝ 222։0

1916թ. Georgia Tech ուսանողական ֆուտբոլի հավաքականը մրցակից Cumberland հավաքականին պարտության մատնեց 222։0 հաշվով։

Ամենաբարձրահասակ մարդն աշխարհում

Ամերիկացի Ռոբերտ Ուոդլոուն պատմության ամենաբարձրահասակ մարդն է եղել, ում հասակը հասել է 272 մետրի։ Ռոբերտը տառապում էր հիպոֆիզի ուռուցքով և ակրոմեգալիայով։ 8 տարեկան հասակում նրա հասակն արդեն իսկ 188 սմ էր, իսկ 18-ում՝ 254 սմ։ Դպրոցն ավարտելուց հետո Ռոբերտն աճպարարների ու կրկեսի անձնակազմի հետ շրջեց ԱՄՆ բոլոր նահանգներում, այնուհետև քոլեջ ընդունվեց՝ իրավունք ուսումնասիրելու։ Բոլորը, ովքեր ճանաչում էին Ռոբերտին, սիրում էին նրան ու անվանում բարի հսկա։ Սակայն ժամանակի ընթացքում Ռոբերտի առողջությունը վատացավ, և 22 տարեկան հասակում նա մահացավ սեպսիսից։