ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու տարբերակը


15:57 , 15 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի 2019/20 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու կոչերը, որը պետք է տեղի ունենա Ստամբուլում (Թուրքիա):

Բազում փորձագետներ ու երկրպագուներ ՈՒԵՖԱ-ին կոչ են անում զրկել Ստամբուլը եզրափակիչ խաղի անցկացման իրավունքից Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու պատճառով։ Բացի այդ, դժգոհություն է առաջացնում նաև Թուրքիայի հավաքականի գոլերի տոնումը. ազգային թիմի ֆուտբոլիստներն արդեն երկու անգամ օգտագործել են ռազմական ողջույնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ