«Եթե քո նպատակի ճանապարհին սկսես քար շպրտել ամեն հաչող շան վրա, երբեք տեղ չես հասնի». Ֆյոդոր Դոստոևսկու 18 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում


18:30 , 15 հոկտեմբեր, 2019

Ֆյոդոր Դոստոևսկին հանճարեղ ռուս գրող է, ում գրքերը ներծծված են մարդկային կյանքերի ամենասուր փիլիսոփայությամբ։ Գրողի մտքերն այնքան արժեքավոր են, որ դրանք հնարավոր չէ կարդալ առանց ինչ-որ մի դաս քաղելու ու դրանցից հետո նոր մարդ դառնալու։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 18 կարևոր մտքերին, որոնք պետք է կարդալ ու հիշել ամբողջ կյանքում։ 

1. Իսկական սիրող սրտում կա՛մ խանդն է սպանում սերը, կա՛մ սերն է վերջնականապես սպանում խանդը։ 

2. Կյանքը պետք է ավելի շատ սիրել, քան կյանքի իմաստը։ 

3. Ազատությունն այն չէ, երբ քեզ չես տիրապետում, այլ այն է, որ կարողանում ես քեզ ճիշտ պահին զսպել։ 

4. Երջանկությունը հենց երջանկության մեջ չէ, այլ երջանկությանը հասնելու մեջ է։ 

5. Ամեն ինչն իր սահմանն ունի, որն անցնելը վտանգավոր է, որովհետև մեկ անգամ անցած սահմանից այլևս վերադառնալ հնարավոր չէ։ 

6. Ոչ մեկ առաջին քայլը չի անում, որովհետև վստահ է, որ իր զգացմունքները փոխադարձ չեն։ 

7. Կյանքը խեղդող է դառնում առանց նպատակի։ 

8. Դադարել կարդալ գրքեր նշանակում է դադարել մտածել։ 

9. Հարմարավետության մեջ չէ երջանկությունը, երջանկությունը միշտ թաթախված է տառապանքով։ 

10. Շատ քիչ բան է պետք մարդուն ոչնչացնելու համար. նրան ուղղակի պետք է համոզել, որ գործը, որով զբաղվում է, բանի պետք չէ։ 

11. Մարդը խելացի է, բայց խելացի գործելու համար միայն խելքը բավական չէ։ 

12. Եթե քո նպատակի ճանապարհին սկսես քար շպրտել ամեն հաչող շան վրա, երբեք տեղ չես հասնի։ 

13. Զարմանալի է, թե ինչ կարող է անել արևի մի շող մարդու հոգու հետ։ 

14. Հոգին առողջանում է երեխաների կողքին։ 

15. Գեղեցկությունը կփրկի աշխարհը։ 

16. Նա, ով ուզում է բարին գործել, կարող է դա անել անգամ կապված ձեռքերով։ 

17. Մարդն, ով ունակ է գրկելու մեկին, արդեն լավ մարդ է։ 

18. Հիշի՛ր, ընկերս, լռելը լավ է, անվտանգ ու գեղեցիկ։