ԱՄՆ-ն քրդերին հորդորում էր կռվել իսլամիստների դեմ, այսօր նրանց մենակ է թողել թուրքական թնդանոթների առջև. Կնյազ Հասանով


13:25 , 15 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ դեսպանատան առաջ ենք հավաքվել՝ ասում ենք, որ դատապարտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության այն քայլը, որ քրդերին մենակ թողեցին թուրքերի թնդանոթների դեմ: Այս մասին այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ քրդական համայնքի կողմից իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը:

«Մենք դատապարտում ենք նաև ԱՄՆ-ին, որ հովանավոր էր կանգնել քրդերին և հորդորում էր առաջ շարժվել՝ իսլամիստների դեմ կռվելու ,և այսօր նրանց մենակ թողեցին թուրքական թնդանոթների առաջ»,- ասաց պատգամավորը:

Կնյազ Հասանովի խոսքով՝ այս օրերին Սիրիայի հյուսիսում կատարվող իրադարձությունները 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կրկնությունն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։