«Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել». հորը սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբանները գործի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակել


12:55 , 15 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Ավելի քան մեկ տարի է` ՌԴ-ում դատարանը քննում է հորը դաժանորեն սպանած Խաչատուրյան քույրերի գործը: Վերջերս գործի առնչությամբ ցնցող մանրամասներ են ի հայտ եկել, գրում է РИА Новости-ն:

Անցյալ տարվանից հանրությունը հետևում է Խաչատուրյան քույրերի ճակատագրին (20-ամյա Քրիստինայի, 19-ամյա Անգելինայի, 18-ամյա Մարիայի): 

Ըստ քույրերի փաստաբանի` Խաչատուրյանը հատուկ «զանգ» է ունեցել, որի օգնությամբ նա դուստրերին կանչում էր իր մոտ և տարբեր հրահանգներ տալիս` ուտելիք, խմիչք բերել, կանգնել կողքը, մինչև նա չքնի և այլն։

Տանը հատուկ կանոններ են գործել, որոնց չհետևելու դեպքում հայրը դաժանորեն պատժել է դուստրերին: Փաստաբանների խոսքով` հայրը նույնիսկ մի քանի անգամ օդամղիչ ատրճանակով կրակել է աղջիկների ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։