«Ավելի լավ է՝ Քարդաշյանը մեծ բաժակով վերցնեք, որպեսզի հնարավոր լինի բռնել 2 ձեռքով, երկար տաքացնել». Ուրգանտը՝ «Քիմ Քարդաշյան» կոնյակի մասին


11:18 , 15 հոկտեմբեր, 2019

«Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հաղորդավար Իվան Ուրգանտը չէր կարող չանդրադառնալ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին։ 

«Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանն իր երկրպագուներին ցույց է տվել իր նկարով և «Հայկական կոնյակ Քիմ Քարդաշյան» պիտակով կոնյակը։ Ստացվում է, որ կիրականանա շատ տղամարդկանց՝ Քիմ Քարդաշյանին համտեսելու երազանքը։ Իսկ ինչպե՞ս ճիշտ խմել Քարդաշյանին»,- հարցնում է Ուրգանտը։

Նա առաջարկել է սկզբում վերցնել բաժակը ափերի մեջ, տաքացնել, պահել երկար։

«Ավելի լավ է Քարդաշյանին վերցնեք մեծ գավաթով, որպեսզի հնարավոր լինի բռնել 2 ձեռքով, ամուր, երկար տաքացնել, կարելի է անգամ մի ձեռքից մյուսը տեղափոխել»,- կատակում է Ուրգանտը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր այցելել՝ WCIT 2019 ֆորումին մասնակցելու։ Հայաստանում նա մկրտվել է և մկրտել երեխաներին։

Դիտեք 4։40 րոպեից․