Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը


10:48 , 15 հոկտեմբեր, 2019
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը՝ ելնելով «գործառնական հանգամանքներից»: Պարզապես հետաքրքիր է, եթե պարոն Գոգբաշյանի՝ Հայաստանում երիտասարդ տարիներին ունեցած գործունեության մասին փաստերը չհրապարակվեին, եթե չխոսվեր այն մասին, որ Գոգբաշյանը Երևանում երիտասարդ առաջնորդներ է պատրաստել (ի դեպ, ԱՄՆ-ից ստացած ֆինանսական միջոցների հաշվին), եթե ուշադրություն չհրավիրվեր այն հանգամանքին, որ 2007-2008-ին Երևանից Լոնդոն մեկնելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել FCO-ում (Մեծ Բրիտանիայի ԱԳՆ), այն էլ՝ որպես Զենքի չտարածման վարչության արտահանման լիցենզավորման թիմի ղեկավար, եթե այս ամենը չլիներ, վերոնշյալ «գործառնական հանգամանքները» ի հայտ կգայի՞ն, թե՞ ոչ: Պարզապես հետաքրքիր է։