Ո՞նց է պատահում, որ կոտրվածքով 9 տարեկան երեխա են բերում հիվանդանոց, և բժիշկները չեն դիմում ոստիկանություն


09:36 , 15 հոկտեմբեր, 2019

Ոչ մեկ ապահովագրված չէ, դժբախտ պատահար կարող է լինել բոլորի հետ: Բայց ո՞նց է պատահում, որ կոտրվածքով 9 տարեկան երեխա են բերում հիվանդանոց, և բժիշկները չեն դիմում ոստիկանություն: Հասկանալ է պետք՝ սա պետությո՞ւն է, թե՞ վերջնականապես վերածվել է փողոցներում դըմփ-դըմփ-հու գոռացած զանգվածի ախոռի:

Առողջապահության նախարարություն, իրավապահ մարմիններ կա՞ն երկրում, ինչո՞ւ որևէ արձագանք չկա: Ո՞վ է, ի վերջո, այս ծածկադմփոցի, բառիս բուն իմաստով, այս խուժանության համար պատասխան տալու: Մարդը մի քանի ժամ առաջ «չորով» հերքում էր, հիմա ասում է․ «Դե հա, նման մի բան եղել է, բայց այդքան էլ այդպես չի եղել»: Էս ո՞ւր հասանք, էս ո՞ւր հասցրին պետությունն ու պետական ինստիտուտները: