Ո՞նց կարող է երեխան նման վնասվածքով հիվանդանոց տարվի, ու ոստիկանությունը դրա մասին չտեղեկացվի


01:33 , 15 հոկտեմբեր, 2019

Մի քանի ամիս առաջ տղայիս ոտքը ոլորվել էր դպրոցում ու թաթի հատվածում ճաք տվել։ Երեկոյան տարա հիվանդանոց, հետո երկու օր բացատրություններ էի տալիս ոստիկանությանը, թե ինչ է եղել երեխայի հետ, ոնց է եղել և այլն։

Հիմա Դավիթ Սանասարյանի ու վրաերթի ենթարկված երեխայի մասին լուրերն եմ նայում ու զարմանում։ Ախր չի լինում այդպես։ Ո՞նց կարող է երեխան նման վնասվածքով հիվանդանոց տարվի, ու ոստիկանությունը դրա մասին չտեղեկացվի։ Ո՞նց։

Դավիթ, քիչ առաջ գրեցի, որ հիմնավոր հերքմանդ եմ սպասում, բայց վերջին գրառումդ ավելի շատ հարցեր առաջացրեց։ Փաստորեն, երեխան այնուամենայնիվ եղել է։ Բա ինչո՞ւ, ուրեմն, հենց սկզբից չգրեցիր դրա մասին։ Քիչ-քի՞չ է բացահայտվում եղելությունը։ Հիմա էլ ուզում ես այդ կնոջը դատի տա՞լ։ Լավագույն պաշտպանությունը հարձակո՞ւմն է։

Էս պահի դրությամբ եկեք դեռ երկու բան ֆիքսենք.

ա) միջադեպ եղել է,
բ) միջադեպը կոծկվել է ոստիկաններից։

Էս երկրորդ կետն առավել քան մտահոգիչ է։ Առանց լուրջ մեխանիզմների ու լծակների նման բան պարզապես չէր կարող լինել։ Հետո էլ, թե բա՝ նոր Հայաստան...