Ուզում եմ՝ Դավիթ Սանասարյանը հիմնավոր ապացուցի, որ վրաերթի հետ իսկապես կապ չունի


00:28 , 15 հոկտեմբեր, 2019

Ուզում եմ՝ Դավիթ Սանասարյանը հիմնավոր ապացուցի, որ վրաերթի հետ իսկապես կապ չունի։ Գիտեմ՝ համախոհ ընկերներիցս շատերը կմեղադրեն ինձ, որ սրտացավ եմ Դավիթի համար ու հաստատ տեղ ունեն, բայց, միևնույն է, ուզում եմ՝ հերքի։ Ցերեկը գրեց, թե «հերթական շառն» է, բայց հիմա նոր տեսանյութ կա, ու արդեն քանի ժամ է՝ ձայն չի հանում։ Սպասում եմ դեռ։

Երեխային առողջություն եմ մաղթում։ Թող իր կյանքում դա որպես մանկության փորձություն հիշվի ու ոչ մի ուրիշ հետք չթողնի։

Հ.Գ. Ցանցում նայում եմ, օգտատերերից շատերը իրավապահ մարմինների արձագանքին ու գործողություններին են սպասում։ Մարդ չգիտի՝ ծիծաղի՞, թե՞ լացի։ Չնայած, իրանք էլ երևի ինձ նման են՝ անուղղելի օպտիմիստներ։