Կենդանակերպի ամենավտանգավոր նշաններն՝ ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի


06:08 , 15 հոկտեմբեր, 2019

Պարզվում է, համաստեղությունը, որի տակ մարդը ծնվում է, ուղիղ կերպով ազդում է որոշակի հանցագործությունների նկատմամբ նրա հակվածության վրա:

Այսօր ներկայացնում ենք Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղեկություններն այն մասին, թե հանցագործությունների համար ազատազրկված մարդիկ հիմնականում կենդանակերպի որ նշաններին են պատկանում:

Կրակի տարերքի նշանների ներկայացուցիչներից ամենաքրեականը Աղեղնավորներն են, և նրանց միշտ դժվար է ձերբակալելը: Խոյերը հակված են զինված հանցագործությունների, բայց իրականում վտանգավոր են Առյուծները:

Ինչ վերաբերում է Օդի տարերքի նշաններին, ապա ամենից հաճախ օրենքներ են խախտում Կշեռքները: Երկվորյակները հակված են խուլիգանության, իսկ Ջրհոսները հանցանք են գործում վրեժ լուծելու համար միայն:

Ինչ վերաբերում է Հողի տարերքի նշաններին, ապա ամենակատաղին Ցուլերն են: Կույսերը սիրում են զենքը, իսկ Այծեղջյուրները ունիվերսալ հանցագործների համբավ ունեն:

Ջրի տարերքի նշաններից ամենաքրեական տարրերը Խեցգետիններն են, որոնք աչքի են ընկնում իրենց դաժանությամբ: Ձկներն ու Կարիճները նույնպես անկառավարելի են:

Կենդանակերպի ո՞ր նշանն է ամենաքրեականը

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղեկությունների հիման վրա կարելի է ասել, որ հանցագործությունների համար ազատազրկվածների մեջ ամենաշատը Խեցգետիններն են: Երկրորդ տեղում են Ցուլերը:

Երրորդ տեղում գտնվում են Աղեղնավորները, իսկ մնացած ինը տեղերը հետևյալ կերպ են բաշխված՝

  • Խոյ
  • Այծեղջյուր
  • Կույս
  • Կշեռք
  • Ձկներ
  • Կարիճ
  • Առյուծ
  • Ջրհոս
  • Երկվորյակ

Հանցագործ Խեցգետինները հայտնի են նրանով, որ «հաճույքով» են սպանում: Բացի այդ՝ այս նշանի հանցագործների մեջ շատ են հոգեպես անհավասարակշիռ մարդիկ:

Ցուլերը նախընտրում են փողերի լվացումով զբաղվել, քանի որ հաճախ ինտելեկտուալ առումով գերազանցում են մյուս հանցագործներին:

Աղեղնավորների ամենից հաճախ գողեր ու կողոպտիչներ են: Նրանք, որպես կանոն, չեն վնասում իրենց զոհերին, եթե վերջիններս կամավոր տալիս են այն ամենը, ինչ իրենցից պահանջում են:

Խոյերը սովորաբար ուրիշներին են վարձում իրենց ծրագրած հանցագործությունն իրականացնելու համար:

Այծեղջյուրները հաճախ կապված են կազմակերպված հանցավորության հետ և աչքի են ընկնում ընդգծված սադիստական հակումներով:

Կույսերը ցանցահեններ են:

Կշեռքները, որպես կանոն, բռնվում են կոռուպցիոն գործարքներում, իսկ Ձկները նախընտրում են զբաղվել թմրանյութերի վաճառքով:

Երկվորյակները հակված են գողության և խարդախության:

Առյուծները հաճախ հանցանք են գործում իրենց վրա ուշադրություն գրավելու համար:

Կարիճների մեջ շատ են վարձու մարդասպանները:

Ջրհոսները խաբեբաների և ցանցահենների համբավ ունեն, որոնք նախընտրում են գործել՝ ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելով: