Նորածինների 5 կարողություն, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի


08:08 , 15 հոկտեմբեր, 2019

Մանկական մատնահետքերն անհետանում են

Շնորհիվ այն բանի, որ մանուկների ափերը շատ ճարպաթթու են արտադրում, նրանց մատնահետքերը կարող են անհետանալ այն մակերևույթից, որին դիպչել են: Երևի շատ գողեր ցանկանում են հանցագործության ժամանակ իրենց հետ փոքրիկ երեխաների վերցնել, որպեսզի հետքեր չթողնեն:

Նորածինները կարողանում են սողալ

Բոլորը կարծում են, որ երեխաները սկսում են սողալ կամ չորեքթաթ անել 7-10 ամսականից սկսած, սակայն նրանք դա կարողանում են շատ ավելի շուտ անել: Իտալացի գիտնականները փորձ են կատարել. նրանք չորս ամսական երեխային պառկեցրել են գետնին այնպես, որ նրա տեսադաշտում մոր կուրծքը լինի: Կես ժամ անց երեխան, ճիշտ է, անվստահ կերպով, բայց հասավ մոր կրծքին և սկսեց իր «կերակուրը վայելել»:

Երեխաները կարող են ուտել, ինչքան ուզում են և չգիրանալ

Այն կանայք, որոնք խստորեն հետևում են իրենց կառուցվածքի պահպանմանը, ամեն ինչ կտային այս սուպերկարողությունն ունենալու համար: Փոքրիկները չեն գիրանում այն պատճառով, որ նրանց օրգանիզմում բարձր է այսպես կոչված շագանակագույն ճարպի մակարդակը: Վերջինս մասնակցում է ջերմակարգավորմանը և այրվելով կարգավորում է նաև օրգանիզմ մուտք գործող կալորիաների քանակը:

Մանուկներն ու շները կարողանում են հասկանալ իրար

Ոչ ոք չգիտի, թե ինչու: Բայց եթե դուք շուն ունեք, ապա կարող եք չանհանգստանալ. նա ոչ միայն չի հարձակվի ձեր փոքրիկիի վրա, այլ նաև վնաս էլ չի պատճառի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները կարողանում են տարբերել շների ուրախ հաչոցը ագրեսիվից: Շներն էլ իրենց հերթին հասկանում են, թե երբ է երեխան վախեցած և երբ է ցանկանում խաղալ իր հետ:

Երեխաները մայրերի համար կարծես թմրամիջոց լինեն

Երբևէ տեսե՞լ եք կնոջն ավելի երջանիկ, քան այն ժամանակ, երբ նրա ձեռքերում իր փոքրիկն է: Կարծում եմ՝ ոչ: Բանն այն է, որ փոքրիկը մոր համար կարծես թմրանյութ լինի: Հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո մոր օրգանիզմում ակտիվորեն արտադրվում է օքսիտոցին՝ նյութ, որը պատասխանատու է ուրախ ապրումների համար: