Չեխիան դադարեցնում է սպառազինության մատակարարումը Թուրքիային. Reuters


01:01 , 15 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Չեխիայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել սպառազինության մատակարարումը Թուրքիային: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Յան Գամաչեկը:

Գործակալության տվյալներով՝ որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Ավելի վաղ Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը հայտարարել էր, որ կառավարությանը կառաջարկի միանալ Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյին:

Նրա խոսքով՝ Եվրամիության անդամները պետք է արդյունավետ կերպով «համաձայնեցնեն գործողությունները Թուրքիային սպառազինման մատակարարման նվազեցման հարցում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ