Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք Է ԵՄ-ի անվտանգությանը. Մոգերինի


20:31 , 14 հոկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք Է Եվրամիության անվտանգությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ռազմական գործողության ուղղակի հետեւանքը ԴԱԻՇ-ի վերածնման վտանգն Է: Դա ուղղակի սպառնալիք Է Եվրամիության անվտանգությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: