Մոսկվայի բնակչուհին 20 րոպե բռնել է պատուհանից ընկած հարևանուհու ձեռքը


23:00 , 14 հոկտեմբեր, 2019

Կինը 20 րոպե բռնել է պատուհանից ընկած իր հարևանուհու ձեռքը, հաղորդում է REN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Բոլշայա Չերկիզովսկայա փողոցում։

Հստակեցվում է, որ 60-ամյա կինն ընկել է 4-րդ հարկից։ Հարևանուհին բռնել է նրա ձեռքը և գոռացել, մինչև նրանց չեն լսել երկու տղամարդ։

Նրանցից մեկն ԱԻՆ և շտապօգնություն է կանչել, իսկ մյուսն օգնել է կնոջը բնակարան տեղափոխել։