Սիրիայում թուրքական ավիահարվածները թիրախավորել է լրագրողների ավտոշարասյունը. կան զոհեր


13:09 , 14 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Սիրիայի սահմանային Ռաս ալ-Այն քաղաքում Թուրքիայի ավիահարվածները թիրախավորել են քաղաքացիական անձանց և մի խումբ օտարերկրյա լրագրողների: Այս մասին գրում է Fox News-ը։

Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգային մարմինը հայտնել է, որ նախօրեին ավիահարվածի արդյունքում սպանվել է առնվազն 9 մարդ, այդ թվում 5 քաղաքացիական անձ։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, զոհերի մեջ են նաև օտարերկրյա լրագրողներ։

Քրդական ուժերի խոսնակն էլ հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 11-ի, և ավելի քան 74-ը վիրավորվել է, սակայն պարզ չէ, թե քանիսն են քաղաքացիական անձինք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: