Ուկրաինայի նախագահի ներկա երկու խնդիրները


13:45 , 14 հոկտեմբեր, 2019

Ստացվել է այնպես, որ Ուկրաինայի նախագահը հայտնվել է ամերիկյան քաղաքական բեմահարթակում: Վերջերս չի լինում որևէ օր, երբ նրան չեն հարցնում, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահ Թրամփն իրեն չի ենթարկել շանտաժի, երբ հուլիսի 25-ի հեռախոսային զրույցի ժամանակ խոսում էին Ուկրանիային ամերիկյան ռազմական օժանդակություն հատկացնելու և Թրամփի քաղաքական մրցակից Ջո Բայդընի որդու բիզնես գործունեությունն Ուկրաինայում հետաքննելու հարցերի շուրջ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Ուկրաինայի համար նախատեսված օժանդակությունը կասեցվել էր ավելի վաղ: Մեր պաշտպանության նախարարն ինձ տեղեկացրել էր, որ դրամական փոխանցումը կասեցված է։ Այսինքն չկա որևէ շանտաժ, քանի որ դա չի եղել մեր խոսակցության թեման», -ասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ու ավելացնում, որ Թրամփի հետ այս հարցի շուրջ իրենք չեն խոսել:

Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվեց ապրիլ ամսին` կոռուպցիան արմատախիլ անելու խոստումների հիման վրա: Այժմ նա կանգնել է մի իրավիճակի առջև, որտեղ սուր քննադատության է արժանանում այս հարցում իր վարած քաղաքականությունը:
Ուկրաինայում շատերն են ընդունում Զելենսկիի բացատրությունները, սակայն այլոց մոտ առկա է զայրույթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: