Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, մենք միասին կլուծենք ժողովրդի վարչապետին Ձեր տրված խոստման իրականացման հարցը


11:40 , 14 հոկտեմբեր, 2019

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Քանի որ Ձեր ասած երկու օրն էլ անցավ, և Դուք այդպես էլ չիրականացրիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել Հայաստանում՝ պատճառաբանելով, թե փնտրում եք և չեք գտնում, ապա մենք որոշել ենք Ձեզ այս հարցում աջակցություն ցուցաբերել: Առաջիկա օրերին հատուկ Ձեզ օգնելու համար ֆեյսբուքյան էջ կստեղծվի, որտեղ անշարժ գույքի գործակալներն ու անհատ վաճառողները Ձեզ կներկայացնեն իրենց առաջարկները, Դուք էլ ստիպված չեք լինի դռնեդուռ ընկնել ու բնակարան գտնել: Անհոգ եղեք, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և կենտրոնացված տարբերակով մենք միասին կլուծենք ժողովրդի վարչապետին Ձեր տրված խոստման իրականացման հարցը: