Թրամփը Թուրքիային ու քրդերին կոչ է արել թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից


12:24 , 14 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից:

«ԱՄՆ-ն իր ձեռքում է պահում ԻՊ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր Էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք է դա անեն այժմ: Նրանք երբեք չեն գա Միացյալ Նահանգներ», - գրել Թրամփն Twitter-ի իր էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: