168.am-ը գրում է,
Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը: Հայտարարությունն արվել է պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով, որը նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ տեղի է ունեցել Փարիզում:
«Ֆրանսիան մեծացնելու է իր դիվանագիտական ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գծով իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ Եվրամիության, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայիս հարձակման անհապաղ դադարեցումը»,-գործակալությունը մեջբերում է հայտարարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: