11:46 , 3 հուլիս, 2013
Կանյե Ուեստ
Մի՞թե այս բրուտալ ռեփերը բոլորից թաքցնում է իր իսկական կողմնորոշումը: Կասկածելու շատ առիթներ կան, և անգամ Քիմ Քարդաշյանը Կանյեի համար ալիբի չէ: Այն ժամանակ, երբ Քիմը որոշում էր, թե ինչ է կրելու ծննդաբերության ժամանակ, Կանյեն ժամանակ էր անցկացնում իր ընկերներից մեկի՝ Givenchy-ի դիզայներ Ռիկարդո Թիշիի հետ: Կանյեին մեկ անգամ չէ, որ տեսել են համասեռամոլների և տրանսգենդերների շրջապատում: Նրա ամենամոտ ընկերը մոդել Լեա Թին է, ով ընդգրկված է ամենահայտնի տրանսսեքսուալների ցուցակներում: Հուսով ենք` նորաթուխ հայրիկ լինելու փաստը կստիպի Կանյեին վերաիմաստավորել իր կյանքը:
Նիկոյալ Բասկով
Այն ժամանակ, երբ Բասկովը մուտք գործեց ռուսական շոու-բիզնես, շշուկներ տարածվեցին, որ համասեռամոլների շարքերը ևս մեկով համալրվեցին: Երգչի շարժուձևը, հագուստների ընտրությունը նույնպես մեծ կասկածի տեղիք տվեցին: Խոսում էին նաև, որ Բասկովին իր պրոդյուսերի հետ կապում էին ոչ միայն գործնական հարաբերությունները: Այնուամենայնիվ, Բասկովին երբեք երիտասարդ տղաների կողքին չեն նկատել: Բացի այդ՝ Բասկովի սիրուհիների ցուցակին նայելիս նույնպես չես պատկերացնի, որ նա թաքնված համասեռամոլ է՝ Օկսանա Ֆյոդորովա, Տաիսիա Պովալիյ, Անաստասիա Վոլոչկովա:
Լեոնարդո դի Կապրիո
«Տիտանիկ»-ի և «Մեծն Գեթսբի»-ի գլխավոր հերոսին հաճախ դասում են թաքուն համասեռամոլների ցուցակին: Ասում են՝ կարիերայի սկզբին Դի Կապրիոն չէր թաքցնում, որ սիրում է տղամարդկանց, սակայն փառքի ճանապարհին նրա պրոդյուսերները որոշեցին, որ դա պետք է ամեն կերպ թաքցնել: Ուստի Դի Կապրիոն իրեն միշտ շրջապատում է երկարոտն շիկահերներով: Սակայն իդեալական հերոս Դի Կապրիոյից այդպես էլ դուրս չեկավ. իր այս տարիքում նա ոչ ամուսնացած է, ոչ էլ երեխաներ ունի և արդեն տասը տարուց ավել իր առանձնատանն է ապրում ընկերոջ՝ Լուկաս Հաասի հետ: Թեև Դի Կապրիոն ասում է, որ նրանք ընդամենը լավ ընկերներ են, բայց ո՞վ է տեսել, որ լավ ընկերները միասին նույն տանն ապրեն երկար տարիներ շարունակ…
Դիմա Բիլան
Չափից դուրս կանացիություն, քաղցր ձայն, մշտական ընկերուհու բացակայություն… Կասկածները շատ են, թեև երգիչը երբեք չի խոստովանել իր ոչ ավանդական կողմնորոշման մասին, բայց դե ծուխն առանց կրակ չի լինում: Խոսակցություններն ավելի բուռն դարձան, երբ գեղեցիկ առաջարկությունից հետո այդպես էլ չկայացավ երգչի հարսանիքը մոդել Ելենա Կուլեցկայայի հետ: Այս ոչ տղամարդկային քայլից հետո Բիլանին կմնա միայն նոր ամուսնության առաջարկ անելը:
Հյու Ջեքման
Ընտանեկան երկար կյանքը չի ցրում համասեռամոլության մասին խոսակցությունները: Հյու Ջեքմանի 17 տարվա կինը շատ է զայրանում, երբ լսում է ամուսնու մասին այս շշուկները: Նա, ինչպես Հյու Ջեքմանը, ամեն կերպ հերքում է լուրերը: Գուցե նման խոսակցությունների հիմք է ծառայել այն, որ Հյու Ջեքմանն ամուսնացել է իրենից 13 տարի մեծ կնոջ հետ: Գուցե նաև այն, որ դերասանը պաշտպանում է միասեռականների ամուսնություններն օրինականացնելու գաղափարը:
Սերգեյ Լազարև
«Քաղցրիկ տղա» Սերգեյին կասկածում էին իր ոչ ավանդական կողմնորոշման մեջ, երբ նա դեռ երգում էր «Smash» խմբում, թեև տղաներն արդեն հոգնել էին ասելուց, որ իրենք արյունակիցներ են: Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևայի հետ երկարատև սիրավեպը նրանց ԶԱԳՍ չհասցրեց: Իսկ Լերայի նոր ընկերը նրան առաջարկություն արեց՝ հանդիպելուց երեք ամիս անց: Գուցե եթե Լազարևն այդպես վարվեր, նրա մասին շշուկներին վերջ կդրվեր…
Բրեդլի Կուպեր
«Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու» ասացվածքը հենց Բրեդլի Կուպերի մասին է, ով Լեոնարդո դի Կապրիոյի մտերիմ ընկերն է: Դերասանը շատ է նեղսրտում, երբ իրեն համասեռամոլ են անվանում և ամեն կերպ ձգտում է հետ համոզել մարդկանց: Ամեն դեպքում դերասանի երկրպագուները չեն հավատում նման խոսակցությունների և հավատարիմ եմ նրա երկնագույն աչքերին: Իսկ դերասանին խորհուրդ ենք տալիս այդպես ջանասիրաբար չպայքարել շշուկների դեմ: